«Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»․ Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցուցադրել է նորածին որդու լուսանկարը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նորածին որդու հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը կրում է ծաղկավոր, երկարափեշ զգեստ։ նա ջերմ գրկել է փոքրիկին։ «Կյանքիս հետ անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո», – գրել է երգչուհին, ապա նշել է որդու էջը։
«Յան Վահրամի Պետրոսյան
Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն», – ավելի վաղ գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։

(Visited 48 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends:
TOUCHING FATES