10 օր էլ չանցած Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50․000 հայ ընտանիքի հոգսեր

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վարչապետ ընտրվելուց 10 օր էլ չանցած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50․000 հայ ընտանիքի հոգսերը։

Խոսքը զինծառայողների ընտանիքների մասին է, որոնք ստիպված էին լինում գրեթե ամեն շաբաթ իրենց զինվորներին հիգիենայի պարագաներ, հագուստ կամ սնունդ ուղարկել։

Այսօր էլ ՊՆ-ն հայտարարեց, որ 450 նոր լվացքի մեքենա է տրամադրվել տարբեր զորամասերի։

Սա ապացույցն է այն բանի, որ Փաշինյանն ու իր կառավարությունը գործում են ի նպաստ հայոց պետականության զարգացման, ինչը չի կարելի ասել նախորդ կառավարությունների մասին։

Սա նշանակում է, որ պետական բյուջեն չգռփելու պարագայում յուրաքանչյուր խնդիր կարող է լուծվել։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES