«2-րդ եւ 3-րդ նախագահների օրոք ՀՀ-ն «ղարաբաղիզացվեց». ով Ղարաբաղից էր՝ պաշտոնյա էր դառնում». Դավիթ Գասպարյան

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-օրյակը դրական է գնահատում: «Ինչքան կեղտ, աղետ ու նստվածք կա մեր երկրում: Մաքրման գործընթացում ենք: Որտեղ մտնում են՝ մի զինանոց կա…զենքի պահեստ են դարձրել երկիրը: Մի խոսքով, ողջունում եմ վարչապետի 100-օրյակը: Ցանկանում եմ, որ դառնա հարյուր ամյակ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Դավիթ Գասպարյանը նոր կառավարության ուշադրությունը հրավիրում է հետեւյալ խնդիրների վրա. «Թատրոնների դահլիճները պարապ են՝ մի շնորհքին ներկայացում չկա: Նույնը թանգարաններին եւ համերգասրահներին է վերաբերում: Գիտության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք: Չունենք…Գիտությունը վաճառքի է հանվում, ատենախոսությունները փողով են գրվում: Գիտության դոկտորներ են գիտության հետ կապ չունեցող պաշտոնյաներ»: Իսկ Երեւանի քաղաքապետին, որն առաջիկայում պետք է ընտրվի, Դավիթ Գասպարյանն առաջարկում է պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու ինստիտուտը վերանայել. «Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում են ստանում նրանք, ովքեր գյուղում անպատվաբերի համբավ ունեն»: «Երեք նախագահ ենք ունեցել, բայց տխուր հայացքով եմ նայում անցյալին: Կորցրինք վաղվա օրվա հեռանկարը, տնտեսությունը եւ գիտությունը քայքայվեցին: Ամեն ինչ ռաբիս է  դարձել՝ գիտությունը, մշակույթը, թատրոնները: Ամենաաղետալին այն է, որ պետական հարստությունը սեփականաշնորհեց: Թալան, մութ, ցուրտ…»,-ամփոփելով Հայաստանի նախորդ տարիների կյանքը՝ նշեց Դավիթ Գասպարյանը: «Իսկ երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք ՀՀ-ն «ղարաբաղիզացվեց». ով Ղարաբաղից էր՝ պաշտոնյա էր դառնում: Մասնագետը պետք է լինի իր պաշտոնին, ոչ թե ապարանցին կամ ղարաբաղցին: Կադրային քաղաքականությունը տանուլ ենք տվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/11/974897/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES