26 տարեկան տղես Մանվել Գրիգորյանից բեթար հանցագործությո՞ւն է կատարել, որ 19 տարի տվեցին․ դատապարտյալի մայր

«Ոնց աշխատել են ՀՀԿ-ի ժամանակ, տենց էլ հիմա են աշխատում՝ և՛ դատարանները, ո՛ ոստիկանությունը»,- ՔԿՀ-ների աշխատաոճից դժգոհեց Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնողներից մեկը, որի որդին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նրա խոսքով՝ իրենք բոլորը հեղափոխություն են արել, որպեսզի ազատվեն ՀՀԿ-ի ճնշումներից. «Նոր կառավարությունը թող անի մանիֆեստ, դրանից հետո ով ինչ հանցագործություն կանի, թող նորից դատապարտվի»:

Ինչպես նշեց տիկինը՝ քառօրյա պատերազմի մասնակից իր որդուն դատապարտել են դաժան սպանության համար, ոչ թե ինքնապաշտպանության. «Առաջին ատյանը դատապարտեց 16 տարով, Վերաքննիչն ավելացրեց 3 տարի, սարքեցին 19 տարի: Այսինքն՝ իմ տղեն Մանվել Գրիգորյանից բեթար հանցագործություն էր կատարել. նրան 8 տարվա դատապարտում է սպասվում, իմ տղուն՝ 19 տարվա; 26 տարեկան երիտասարդի կյանք են խորտակել՝ առանց իրեղեն ապացույցների»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ http://www.1in.am/2383158.html

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES